Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանցի քաղաքագետ Աջար Կուրտովը Русарминфо-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Մոսկվայում կայացած հանդիպմանը` նշելով, որ այն դրական է անդրադարձել երկու երկրների միջև հարաբերությունների վրա և վերադարձրել կողմերին երկխոսության:
«Հանդիպումը հաստատել է Ռուսաստանի հետ բարեկամական կապերի աջակցության ուղղությամբ Հայաստանի ներկայիս ղեկավարության ուղեգծի անփոփոխ լինելը, չնայած այն բանին, որ վերջին մի քանի ամիսներին՝ Հայաստանում իշխանափոխությունից հետո, հիմքեր կային կասկածելու, որ նախկին նախագահների ժամանակ ձևավորված ուղեգիծը կշարունակվի նաև ներկա իշխանությունների ժամանակ: Դա անհանգստություն առաջացրեց ռուսական քաղաքական շրջանակներում և հայ հասարակության որոշ հատվածում: Ամեն դեպքում` հայտարարությունների մակարդակում այդ անհանգստությունն այժմ վերացված է»,- ասել է Կուրտովը:
Ռուս փորձագետի կարծիքով՝ այժմ եկել է ժամանակը, որ Հայաստանը և Ռուսաստանը հաստատեն իրենց բարեկամական հարաբերությունները կոնկրետ փաստաթղթերի ստորագրմամբ: