|
Փոխարժեքներ
07 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ՌԴ-ն Հայաստանից ստացել է ծանուցում «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքի դադարեցման մասին. Երեւանի հետ շփումները շարունակվում են։ ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Իրոք, գերատեսչական նամակ այդ հարցի վերաբերյալ ստացվել է եւ գերատեսչությունների մակարդակով այս պահին իրականացվում են շփումներ: Հիմա ավելին չեմ կարող ասել»,- նշել է Պեսկովը:
Կրեմլի խոսնակը հավելել է, որ բնականաբար, բոլոր հնարավոր մակարդակներով շփումները կշարունակվեն։