Փոխարժեքներ
03 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.84 |
EUR | ⚊ | € 442.91 |
RUB | ⚊ | ₽ 4.7045 |
GBP | ⚊ | £ 512.96 |
GEL | ⚊ | ₾ 141.9 |
«Կոմերսանտ»-ին հայտնի է դարձել, որ այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բանակցություններ են ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Ռուսական կողմից Անկարա է մեկնել Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
Այս հանդիպման մասին նախկինում հրապարակավ չի հայտարարվել։ Աղբյուրը առայժմ հրաժարվում է բանակցությունների մանրամասները հայտնել:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող ո՛չ հաստատել, ո՛չ հերքել Անկարայում բանակցությունների մասին տեղեկատվությունը։
Վերջին անգամ ռուսական և ամերիկյան պատվիրակությունները հանդիպել են այս տարվա հունվարի 10-ին՝ Ժնևում անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար։ Հունվարյան բանակցային գործընթացի գործնական արդյունքների բացակայությունը հաճախ դիտվում է որպես Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկման դիվանագիտական նախադրյալ։