Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ ՌԴ սահմանապահները պետք է դուրս գան «Զվարթնոց» օդանավակայանից։ Նա իր ու իր քաղաքական թիմի հակառուսական դիրքորոշումները ներկայացնում է անձնական կարծիքի քողի ներքո, բայց ի վերջո նա այս երկրի ԱԺ նախագահի պաշտոնն է զբաղեցնում ու իր հայտարարություններով նաև երկրի քաղաքական գիծն արտացոլում։
«Ես նման քննարկման չեմ մասնակցել, գուցե իրավապահների կամ համապատասխան մարմինների հետ քննարկվել է, ես չեմ մասնակցել, բայց իմ կարծիքով՝ ճիշտ կլինի, որ դուրս գան» ,-լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է նա։
Նա վստահ է, որ Հայաստանը կարող է պաշտպանել իր սահմանները և սա այն դեպքում, երբ թշնամին ՀՀ տարածքից 200 քկմ է օկուպացրել, իսկ ընդամենը օրեր առաջ Ներքին Հանդում թշնամին հենց ՀՀ սուվերեն տարածքից էր կրակում մեր դիրքերի ուղղությամբ։
«Ես վստահ չեմ , որ իրենք կպաշտպանեն։ Ապացուցվեց մի քանի անգամ արդեն, որ իրենք չպաշտպանեցին։ Էլ չեմ ասում, որ ամեն ինչ արեցին, որ այդ սահմանները շատ ավելի խոցելի լինեն։ Եկան ԼՂ՝ ի՞նչ արեցին, եկան՝ դուրս ուղեկցեցի՞ն, հա՞։ Դա՞ էր պաշտպանելը։ Մի օր էլ գան «Զվարթնոցից» ինձ ու Ձե՞զ ուղեկցեն դուրս»,– ասաց Ալեն Սիմոնյանը։
ՀԱՊԿ–ից դուրս գալու մասին հարցին ի պատասխան՝ Սիմոնյանն ասաց․ «Այո, մենք ՀԱՊԿ–ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան` որն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին։ Քանի դեռ էդ հարցի պատասխանը չկա, ՀԱՊԿ–ը ինքնին իրեն անջատել է և չի աշխատում»։ Սիմոնյանը պնդեց, որ ՀԱՊԿ–ի այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ–ի անվտանգությունն ապահովելն է։
Նշենք, որ ռուս սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին 1992թ. կնքված պայմանագրի համաձայն։
Մանրամասն՝ տեսանյութում