կարևոր
4717 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-28 17:46
Քաղաքական

ՌԴ-ն Զվարթնոցի մասին Սիմոնյանի խոսքերը գնահատում է որպես ոչ բարեկամական պահվածքի օրինակ․ Զախարովա

ՌԴ-ն Զվարթնոցի մասին Սիմոնյանի խոսքերը գնահատում է որպես ոչ բարեկամական պահվածքի օրինակ․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն անվանել է «ոչ բարեկամական պահվածքի օրինակ»: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք սա դիտարկում ենք որպես պաշտոնական Երևանի ներկայացուցիչների ոչ բարեկամական պահվածքի հերթական օրինակ։ Ճիշտ է՝ այնքան էլ պարզ չէ, թե որքանով է Ազգային ժողովի խոսնակը պատասխանատու իր բարձրացրած հարցի համար»,-ասել է Զախարովան։

Նրա խոսքով, Մոսկվան այս հարցով Հայաստանից ոչ մի դիմում չի ստացել։ 

Զախարովայի խոսքով՝ Մոսկվայում հասկանում են, որ «Զվարթնոց» օդանավակայանի հետ կապված պատմությունը բխում է «ռուսաստանցի Դմիտրի Սետրակովի շուրջ ավելի վաղ տարածված զրպարտանքներից»:

«Կարող եմ ձեզ հավաստիացնել, որ այս համատեքստում Ռուսաստանի ներկայացուցիչները ոչ մի հակաիրավական գործողություն չեն իրականացրել։ Մենք միշտ հարգում ենք ինքնիշխան պետությունների ազգային օրենսդրությունը»,- հավաստիացրել է ՌԴ դիվանագետը։

Ավելի վաղ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության աշխատակիցները պետք է դադարեցնեն աշխատանքը Երևանի օդանավակայանում։