|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայ-թուրքական սահմանն ապօրինաբար հատած թուրք հովիվը վիրավորվել է ռուս սահմանապահների կողմից փոխհրաձգության ժամանակ:
ИТАР-ТАСС-ին Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը հայտնել է, որ, նախնական տվյալներով, 35-ամյա թուրք հովիվը խախտել է Հայաստանի սահմանը, մի քանի կրակոցներ արձակել Հայաստանի սահմանը պաշտպանող ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել է խորանալ ՀՀ տարածքը: Ռուս սահմանապահները պատասխան կրակ են բացել եւ վիրավորել սահմանախախտին: Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը հետաքննում է կատարվածը:
Մինչդեռ թուրքական լրատվամիջոցները գրում են, թե հովիվը Հայաստանի սահմանը խախտել է` հոտի հետեւից գնալով, վիրավորվել է ու հետագայում մահացել:
Հիշեցնենք, որ Հայաստանի պետական սահմանը Թուրքիայի եւ Իրանի հետ պաշտպանում են ռուս սահմանապահները: