կարևոր
2953 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-02 12:15
Քաղաքական Աշխարհ

ԱՄՆ Պետդեպարտամենտը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումն անվանել է երկար սպասված քայլ

ԱՄՆ Պետդեպարտամենտը «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումն անվանել է երկար սպասված քայլ

ԱՄՆ Պետդեպարտամենտը Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերումն անվանել է երկար սպասված քայլ։ ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը նշել է, որ իրենք մեկնաբանել են այս հարցը մեկ տարի առաջ՝ պատասխանելով Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ վարչության սահմանապահների դուրսբերման գործընթացը գնահատելու խնդրանքին։

«Իհարկե, դա այն ժամանակ իրադարձությունների մտահոգիչ զարգացում էր։ Այս զարգացման մասին այլ մանրամասներ չունեմ: Բայց դա, անկասկած, ողջունելի քայլ կլինի ճիշտ ուղղությամբ»,- ասել է Պատելը:

Հիշեցնենք՝ ռուս սահմանապահները պաշտոնապես հեռացան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից հուլիսի 31-ին: