|
Փոխարժեքներ
28 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Նիկոլ Փաշինյանի խոսքով` հայ–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը հնարավորություն կտա առանց բախումների ռիսկի իրականացնելու սահմանազատումը։
«Ստեղծված իրավիճակը հաշվի առնելով` իմաստ ունի դիտարկել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը։ Հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայումը հնարավորություն կտա սահմանազատման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի»,– ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս թեման պատրաստվում են քննարկել ռուս գործընկերների հետ։
Անդրադառնալով կոմունիկացիաների թեմային` Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը հետևողական գործողություններ է իրականացնում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման վարկաբեկելու համար։ Նա հիշեցրեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որևէ կերպ չկա «միջանցք» արտահայտությունը, չեն ընդգծվում կոնկրետ երթուղիներ, ուստի ևս մեկ անգամ շեշտեց` Հայաստանը չի՛ քննարկել, չի՛ քննարկում և չի՛ քննարկելու միջանցքային տրամաբանության ոչ մի թեմա։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել էին սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել էին Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։