Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը վստահեցնում է, որ վարչապետը երբևէ որպես վարչապետ չի միջամտել որևէ գործի։
«Չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ վարչապետը կոնկրետ գործով, կոնկրետ անունով ասեր, որ այսինչին իզուր են կալանավորել, ես նման դեպք չեմ հիշում և էլի եմ ասում՝ սա պետք է ընդհանուր սկզբունք դառնա։ Պրակտիկան ցույց է տալիս, որ այսօր գործադիրը շատ զուսպ է, գոնե՝ իմ պաշտոնավարման շրջանում»,- ասաց նախարարը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը հակադարձեց նախարարին․ «Պարո՛ն Անդրեասյան, ես, իհարկե, հասկանում եմ Նիկոլ Փաշինյանին ամեն կերպ արդարացնելու՝ Ձեր ձգտումը, բայց չեմ ընդունում և նույնիսկ դատապարտում եմ, որովհետև չի կարելի այդ ձգտումը աբսուրդի վերածել, որովհետև, ըստ Ձեզ, կոնկրետ գործերով կոնկրետ դատավորների մասին որևէ բան ասել չի կարելի, բայց դատավորներին ընդհանուր կարելի է ասել վնգստացող․․․»։
Մանրամասն՝ տեսանյութում։