|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.47 |
| EUR | ⚊ | € 394.39 |
| RUB | ⚊ | ₽ 4.399 |
| GBP | ⚊ | £ 471.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.02 |
Սկսում եմ իրավական գործընթաց Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նկատմամբ՝ կապված առերևույթ կոռուպցիոն իրողությունների հետ։ Այս մասին հայտնում է հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը։
«Մարտունու համայնքապետը կոպիտ կերպով խախտում է ՀՀ Սահմանադրությունը։
Նոյեմբեր ամսին երկու անգամ պաշտոնական հարցում եմ ուղարկել Մարտունու համայնքապետին՝ խնդրելով տրամադրել օրենսդրությամբ թույլատրելի տեղեկություններ համայնքապետարանի գործունեության որոշ ոլորտների և հանցանք կատարած անձանց պետական ու համայնքային պաշտոններում նշանակելու փաստերի մասին։
Ոտնահարելով ՀՀ Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածները, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները՝ Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանը չի տրամադրում անհրաժեշտ տեղեկությունը, ինչը ինձ մոտ ողջամիտ կասկած է առաջացնում համայնքապետի կամ նրա գործընկերների կողմից կոռուպցիոն գործարքների առումով։
Թեպետ ի սկզբանե ունեի հարգալից վերաբերմունք այդ մարդու նկատմամբ՝ կարծելով, թե իր որակով տարբերվում է ՔՊ-ից, բայց կարծես սխալվել եմ։
Վաղվանից գործընկեր կազմակերպությունների ու իրավաբանների հետ սկսում եմ իրավական գործընթաց Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նկատմամբ՝ կապված առերևույթ կոռուպցիոն իրողությունների հետ։