կարևոր
271 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-24 23:18
Քաղաքական

Լատվիայի ՄԻՊ-ի հետ խոսել եմ ՀՀ-ում քաղաքական բռնաճնշումների, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների մասին. Գալստյան

Լատվիայի ՄԻՊ-ի հետ խոսել եմ ՀՀ-ում քաղաքական բռնաճնշումների, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքների մասին. Գալստյան

ԱԺ-ում հյուրընկալել եմ Լատվիայի Մարդու իրավունքների պաշտպան Կարինա Պալկովային։

Այս մասին գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Խոսել ենք մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններից, միջազգային գործիքակազմերից, կարևորել եմ Հայաստան-Լատվիա սերտ հարաբերություններն ու միջխորհրդարանական համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Ի թիվս օրակարգային հարցերի՝ անդրադարձել եմ Հայաստանում քաղաքական բռնաճնշումներին, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ոտնահարված իրավունքներին, ինչպես նաև Բաքվում պատանդառված հայ ռազմագերիների խնդրին», - գրել է նա։