|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
Թուրքիայի երկաթուղային ցանցի երկարությունը վերջին 25 տարում ավելացել է 30 տոկոսով՝ հասնելով 14 272 կմ-ի։ Մինչև 2030 թ. նախատեսվում է արագընթաց գնացքների ուղևորափոխադրումները հասանելի դարձնել ևս 18 քաղաքում՝ դրանց թիվը հասցնելով 32-ի։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ 2002 թ.-ից ի վեր երկաթուղային ենթակառուցվածքները զգալիորեն արդիականացվել և ընդլայնվել են։
Ներկայումս արագընթաց գնացքներով ուղիղ հաղորդակցություն կա Թուրքիայի 14 քաղաքների միջև։ Մինչև 2030 թ. դրանց ցանկում նախատեսվում է ընդգրկել նաև Բուրսան, Իզմիրը, Կարսը, Իգդիրը, Մալաթիան, Գազիանթեփը, Ադանան և ևս 10 քաղաք։
Ուրալօղլուի փոխանցմամբ՝ երկրում շարունակվում են 4724 կմ երկարությամբ երկաթուղային նախագծերի աշխատանքները։ Նախագծերի ամբողջական իրականացումից հետո Թուրքիայի երկաթուղային ցանցի ընդհանուր երկարությունը նախատեսվում է հասցնել 31 439 կմ-ի։
Աղբյուրը՝ Ermenihaber.am։