կարևոր
4315 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-29 22:02
Հասարակություն

Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում

Դատախազությունը չի կողմնորոշվում․ Բագրատ Սրբազանին ծանր հանցագործությունների մեջ մեղադրող հրապարակումն ինչ անել, հանցագործության մասին հաղորդմանը չեն արձագանքում

ՀՀ գլխավոր դատախազությունը դեռ չի կողմնորոշվում՝ ինչպես վարվել ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հասցեին սուտ մատնություն կատարելու փաստի հիման վրա ներկայացված հանցագործության մասին հաղորդման հետ։

Մասնավորապես, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ պահանջելով 24 ժամվա ընթացքում կա՛մ քրեական վարույթ նախաձեռնել և պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կա՛մ սուտ մատնության համար պատասխանատվության կանչել իշխանական «Սիվիկ նյուզ» լրատվականի լրագրողին։ Վերջինս փաստազուրկ մեղադրանքներ ու զրպարտանքներ է հնչեցրել սրբազանի հասցեին՝ մեղադրելով նրան իբրև թե «ռուսական ԿԳԲ-ի գործակալ լինելու, «Կրեմլից» միլիոնավոր դոլարներ ստանալու, հայ-ադրբեջանական պատերազմ հրահրելու» մեջ։

««Լրագրողական արհեստավարժ, առարկայական և անաչառ բովանդակությունից, մասնագիտական էթիկայից և բարեվարքությունից զուրկ, ավելի շուտ՝ բլոգերային մենախոսության տպավորություն գործող նշյալ տեսանյութում հնչում են պնդումներ, թե իբր նա ունի «ապացույցներ», ըստ որոնց՝ Հայ եկեղեցու Սրբազանը «միլիոնավոր դոլարներ է ստացել»։

Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ առանձնապես ծանր հանցագործության մասին հաղորդում։ Իսկ համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 4-րդ մասի՝ ԶԼՄ-ով կատարված հրապարակումը քրեական գործ հարուցելու առիթ է։

Այսպիսով, իրավապահ մարմիններից պահանջում ենք՝ նշված անձի հաղորդման հիման վրա, 24 ժամվա ընթացքում կամ քրեական պատասխանատվության կանչել Բագրատ Սրբազանին, կամ՝ սուտ մատնության համար ՀՀ Քրեական օրենսգրքի 476-րդ հոդվածով քրեական պատասխանատվության կանչել «լրագրող» ներկայացող նշված անձին և նրա տեսանյութը հրապարակած՝ «Յութուբ» մուլտիմեդիա էլեկտրոնային հարթակի «Civic News» ալիքին»,- նշել է շարժումը։

«Փաստինֆո»-ն դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե արդյո՞ք օրենքով սահմանված կարգով ընթացք տրվել է հաղորդմանը, թե՝ ոչ, սակայն կառույցից այդ պարզագույն հարցին պատասխանելու համար գրավոր հարցում են խնդրել։ Ասել է թե՝ դատախազությունը դեռ չի կողմնորոշվում ինչպես վարվել հաղորդման հետ և ընտրել է ժամանակ շահելու ուղին՝ մինչև «հրահանգը» կտրվի։

Ի վերջո, վարույթ նախաձեռնելու դեպքում ստիպված են լինելու արձանագրել, որ իշխանամերձ լրագրողի կեղծիքը ու առաջանա նրան քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Աղբյուր` Փաստինֆո