կարևոր
307 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-25 22:25
Աշխարհ

Ռուսաստանը իր տեսլականն է ներկայացրել ԱՄՆ-ին և Ուկրաինային․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը իր տեսլականն է ներկայացրել ԱՄՆ-ին և Ուկրաինային․ ՌԴ ԱԳՆ

Նոյեմբերին Աբու Դաբիում կայացած եռակողմ՝ ՌԴ, ԱՄՆ,Ուկրաինա  բանակցությունների ընթացքում ռուսական կողմը ներկայացրել է իր տեսլականը՝ հակամարտությունից հետո անվտանգության ճարտարապետության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Դա աշխատանքային պրոցես է։

Բանակցությունների նախորդ փուլում գործընկերներին արդեն փոխանցել ենք մանրամասն նկարագրություն՝ ինչպես է Ռուսաստանը պատկերացնում հետագա զարգացումները և հետագա լուծումները»,- ասել է Ռյաբկովը լրագրողներին՝ ի պատասխան հարցի, թե պաշտոնական Մոսկվան նոր առաջարկներ պատրաստու՞մ է բանակցությունների հաջորդ փուլի համար՝ հակամարտությունից հետո անվտանգության ապահովման վերաբերյալ։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Աբու Դաբիում՝ նոյեմբերի 10-11-ին։ 

Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորող նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման շուրջ։