Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ՀՀ Սահմանադրական դատարանը սկսել է «Կուտակային կեսաթոշակային համակարգի մասին» օրենքի 5-րդ, 7-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ և 86-րդ դրույթների` Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննարկումը:
ՍԴ անդամ Վլադիմիր Հովհաննիսյանը նշեց, որ ուսումնասիրվել են մեծ թվով նյութեր և փաստաթղթեր, ուսումնասիրվել է շուրջ 50 երկրների փորձ՝ կենսաթոշակային ոլորտում բարեփոխումների վերաբերյալ, 30-ից ավելի օրենքների վերլուծություն, որոնք վիճարկվող օրենքի հետ իրավահարաբերություններ ունեն:
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրեց դիմումի քննության ընթացակարգը:
Դիմող կողմից բանավոր զեկույցներով հանդես եկավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` դիմումով արծարծված հարցերն ունեն սկզբունքային սահմանադրաիրավական նշանակություն, և դիմումի ներկայացումը նպատակ է հետապնդում բացառել Սահմանադրության պահանջների խախտումներով օրենսդրության կիրառումը, ստեղծել կոնկրետ իրավական հիմքեր` համերաշխ հասարակությունում յուրաքանչյուրի համար բավարար կենսամակարդակ ապահովելով, պետության պարտավորության իրականացման համար:
Այժմ օրենքի երկու կարևոր դրույթների սահմանադրականության վերաբերյալ հարցն է ներկայացնում իրավապաշտպան Մերի Խաչատրյանը, ինչից հետո կրկին կխոսի ՀՅԴ-ական պատգամավորը, ապա իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը հանդես կգա եզրափակիչ ելույթով:
Հիշեցնենք, որ ԱԺ 4 ոչ իշխանական ուժերը օրենքի որոշ դրույթների սահմանադրականության հարցի վերաբերյալ դիմել էին ՍԴ-ին դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 17-ին: