կարևոր
295 դիտում, 9 րոպե առաջ - 2026-11-25 18:28
Հասարակություն

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհը

Վրաստանում ժամանակավորապես փակ է դեպի Հայաստանի սահման տանող ճանապարհահատվածը՝ «Նինոծմինդա–Բավրա» անցակետի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։

Սահմանափակումը գործում է Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա–Նինոծմինդա ներպետական նշանակության ավտոճանապարհի 94–146–րդ կմ հատվածում (Հայազմա– Նինոծմինդա) գտնվող ծանր բեռնատարների համար:

Բացի այդ, նոյեմբերի 24-ից «Վերին Լարս» անցակետը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։