կարևոր
241 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-25 14:31
Աշխարհ

Լիտվան հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Լիտվայի ԱԳ նախարար

Լիտվան հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Լիտվայի ԱԳ նախարար

Լիտվան աջակցում է Վաշինգտոնյան գործընթացին։

Աս մասին հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Կեստուտիս Բուդրիսը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Մենք աջակցում ենք Վաշինգտոնյան գործընթացին և ուշադիր հետևում վերջին զարգացումներին։ Հույս ունենք, որ խաղաղության վերջնական համաձայնագիրը կստորագրվի։ Մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կայունության ապահովմամբ»,- նշել է նախարարը։

Նա հավելել է, որ Լիտվան պատրաստ է իր ներդրումն ունենալ խաղաղության գործընթացում։

«Մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ մեր փորձը կիսելու հարցում։ Մենք նաև ներդրում ենք ունենում ականազերծման գործընթացում», - ասել է Բուդրիսը։