կարևոր
328 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-25 23:39
Աշխարհ

Թրամփը ԱՄՆ ֆոնդային շուկայի ինդեքսների կտրուկ անկման համար մեղադրում է դեմոկրատներին

Թրամփը ԱՄՆ ֆոնդային շուկայի ինդեքսների կտրուկ անկման համար մեղադրում է դեմոկրատներին

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին կայացած միջանկյալ ընտրություններում Դեմոկրատական կուսակցության հաղթանակը հանգեցրել է երկրի ֆոնդային շուկայի կտրուկ անկման։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Բաժնետոմսերի գները կտրուկ անկում են ապրել նոյեմբերի 3-ի ընտրությունների արդյունքների պատճառով։ Ես թեկնածուների ցուցակում չէի, բայց եթե լինեի, արդյունքները, ինչպես և նախորդ երեք դեպքերում, բոլորովին այլ կլինեին, իսկ ֆոնդային շուկան և ձեր կենսաթոշակային 401(k) հաշիվները բուռն աճ կապրեին։ Ես ձեզ չէի՞ ասել»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում։

ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններն անցկացվել են նոյեմբերի 3-ին։ 

Քվեարկության արդյունքներով՝ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն է ստանում Կոնգրեսի երկու պալատներում։ Նորընտիր կազմը աշխատանքը կսկսի 2027 թվականի հունվարի սկզբին։

Ներկայումս Սենատում և Ներկայացուցիչների պալատում մեծամասնություն ունեն հանրապետականները։