|
Փոխարժեքներ
25 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.29 |
| EUR | ⚊ | € 394.05 |
| RUB | ⚊ | ₽ 4.3698 |
| GBP | ⚊ | £ 470.83 |
| GEL | ⚊ | ₾ 138.97 |
ՀՀ ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է, որ ակտիվացել են ԱԱԾ աշխատակիցների անունից Telegram հավելվածի միջոցով իրականացվող խարդախության փորձերը։
Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։
Տարբեր պատրվակներով պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։
ՀՀ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հորդորում է չվստահել ու գումար կամ կրիպտոարժույթ չփոխանցել որևէ մեկին։