կարևոր
349 դիտում, 25 րոպե առաջ - 2026-11-25 12:52
Հասարակություն

Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ

Արարատի մարզում 11-ամյա աշակերտը սեռական բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ

Նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը սեռական բնույթի գործողության ձևացում է կատարել նույն դասարանի մեկ այլ 11-ամյա աշակերտի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության տարածքային բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի զուգարանում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ և ծաղրել վերջինիս։

Դեպքի փաստով ոստիկանության տարածքային բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության քննչական բաժիններից մեկը։Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին որոշ մանրամասներ չենք հայտնում։