կարևոր
316 դիտում, 11 րոպե առաջ - 2026-11-25 22:49
Հասարակություն

Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Իսակովի պողոտայում բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը․ վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 21:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ մաքսային կոմիտեի հարևանությամբ, բախվել են «Nissan Altima» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Nissan Altima»-ն այնուհետև բախվել է վթարի հարևանությամբ գործող բենզալցակայանի գովազդային սյանը, ապա բազալտե եզրաքարին և գլխիվայր հայտնվել բենզալցակայանի տարածքում։

Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել բենզալցակայանի աշխատակիցները և Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։