Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անցած շաբաթվա վերջին որոշ լրատվամիջոցներ նկատել էին Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ռազմաօդային ուժերի վեց բեռնատար ինքնաթիռներ, որոնք թռչում էին Սերբիայի տարածքով։ Հայտնի է դարձել, որ Պեկինը Բելգրադին գաղտնի մատակարարել է նորագույն զինատեսակներ՝ HQ-22 զենիթահրթիռային համակարգեր. գրում է South China Morning Post-ը։
Բելգրադի Նիկոլա Տեսլայի անվան օդանավակայանում նկատել են ռազմական գծանշումներով չինական բեռնատար ինքնաթիռներ։ Թեև Սերբիայի պաշտպանության նախարարությունը չի պատասխանել լրատվամիջոցների՝ մատակարարումների փաստի վերաբերյալ հարցին, սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ բոլոր հիմքերը կան խոսելու կողմերի միջև գաղտնի համաձայնության մասին։ Վերլուծաբանները մտավախություն ունեն, որ, Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին, Բելգրադի զինումը կհանգեցնի այլ տարածաշրջաններում հակամարտությունների սրման։
Այս տեղեկությունը ապրիլի 10-ին մասամբ հաստատել է անձամբ երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նա ասել է, որ Բելգրադը մարտական ինքնաթիռների մատակարարման շուրջ բանակցություններ է վարել Փարիզի և մեկ այլ երկրի հետ (սակայն չի նշել դրա անունը)։ Երկիրը տեխնիկա է ստացել նաև Ռուսաստանից՝ 2018-2020 թվականներին գնել կամ որպես ռազմատեխնիկական օգնություն ստացել է 4 Մի-35Մ ուղղաթիռ, 6 ՄիԳ-29 կործանիչ, 3 Մի-17Վ-5 տրանսպորտային ուղղաթիռներ և այլն։
Վուչիչը նաև հայտնել էր թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ների գնման պատրաստակամության մասին:
Նա հավելել էր, որ Սերբիան իր ռուսամետ դիրքորոշման համար մեծ ճնշման է ենթարկվում Արևմուտքի կողմից: