|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ֆրանսիան և Իտալիան «դրական քայլեր» կձեռնարկեն SAMP-T հակահրթիռային պաշտպանության համակարգի մատակարարման համար. հայտնում է Reuters-ը։
Այս մասին Էրդողանն ասել է թուրք լրագրողների հետ մամուլի ասուլիսում, որը հրավիրվել է մի շարք հանդիպումներից հետո, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարը Իտալիայի վարչապետի հետ հանդիպումից հետո հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
SAMP-T-ի ձեռք բերման շուրջ բանակցությունները շարունակվում էին տարիներ շարունակ, սակայն համաձայնություն ձեռք չի բերվել։ Անցյալ տարի Մակրոնը չեղարկեց SAMP-T համատեղ արտադրությանը Թուրքիայի մասնակցության կապակցությամբ Ֆրանսիայի առարկությունները, սակայն Սիրիայի շուրջ տարաձայնությունները ձախողեցին այդ բանակցությունները: