Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ-ը մտադիր է հետախուզական տվյալներ հրապարակել, որը ցույց է տալիս, որ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանին զենք վաճառելու հնարավորությունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ հետախուզական տվյալների գաղտնազերծման եւ հրապարակման մասին որոշում դեռ չի կայացվել՝ չնայած ԱՄՆ վարչակազմի կողմից իրականացվող համապատասխան աշխատանքներին։
Ըստ The Wall Street Journal-ի՝ բանն այն է, որ Պեկինը կարող է օգնել Մոսկվային համալրել զինամթերքի զինանոցը կամ մատակարարել այն, ինչը Ռուսաստանի Դաշնությունը չի կարողացել արտադրել պատժամիջոցների պատճառով, օրինակ՝ էլեկտրոնիկա: Ընդ որում, առաջադեմ զինատեսակների մատակարարման մասին խոսք չկա։
Ավելի վաղ NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Չինաստանը, իբր, դիտարկում է Ռուսաստանին մահաբեր զենքի հետ կապված օգնություն փոխանցելու հնարավորությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Չինաստանի Կոմունիստական կուսակցության արտաքին գործերի կենտրոնական կոմիտեի գրասենյակի ղեկավար Վան Ին Մյունխենում ոչ պաշտոնական զրույցի ժամանակ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին հարցրել է, թե ինչու իր երկիրը չպետք է զենք մատակարարի Ռուսաստանին, եթե ԵՄ-ն այն մատակարարում է այն Ուկրաինային: