|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Իրաքի կառավարությունը որոշել է Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համակարգեր գնել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Լրատվամիջոցը նշում է, որ այս մասին չորեքշաբթի Մոսկվայում հայտարարել է Իրաքի արտակարգ և լիազոր դեսպան Հայդար Մանսուր Հադին՝ ապրիլի 23-25-ին Բաղդադում տեղի ունեցած ռուս-իրաքյան առևտրի, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արդյունքներով լրագրողների հետ զրույցում:
«Ինչ վերաբերում է համակարգին, Իրաքի կառավարությունը որոշում է ընդունել` մենք ցանկանում ենք Ս-400 գնել»,- վստահեցրել է նա: