Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չեմ զլացել, գրությամբ դիմել եմ Կադաստրի կոմիտեին՝ հարցրել, թե ինչ տեսակ են Կիրանցում Կադաստրի կոմիտեի տված վկայականներում եղած սխալները, սխալների մակերեսը, միայն հող է, թե՞ դրան ամրացված շինությոններ»,-ԱԺ հայտարարությունների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ իր այդ բանավոր հարցումներին ԱԺ ղեկավարությունը հորդորել էր գրավոր դիմել։
Նա ասաց, թե գրության մեջ հետաքրքրվել է, թե արդյո՞ք այդ սխալներն ուղղվել են՝ համաձայն կառավարության համապատասխան որոշման։
«Օրինակ Արդարադատության նախարարությանը հարցրել էի, թե ինչ է նշանակում սահմանի վերարտադրություն, ինչպես հայտարարել էին գերատեսչությունից։ Պարզ հարցեր էին, բայց պատասխանը եկավ գաղտնի թղթածրարով։ Այսինքը՝ կառավարությունը հաստատեց իմ այն պնդումը, որ իրենք ժողովրդի թիկունքում, գաղթտնի ՀՀ-ից տարածք են հանձնել Ադրբեջանին։ Հայաստանի փաստացի ինքնիշխանության ներքո գտնվող տարածքներ են հանձնել։ Այլապես պատասխանը կգար բաց»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։