Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միացյալ Նահանգները սկսել է Ուկրաինային մատակարարել համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և աշխատում է ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ՝ Ուկրաինային ավելի շատ հրթիռային համակարգեր մատակարարելու համար: Այս մասին Европейская правда-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
Նա նշել է, որ ՀԿՌՀ-ները, ինչպես նաև հրետանին, նախատեսված են ԱՄՆ-ից ստացվող օգնության վերջին փաթեթով, և ընդգծել է, որ համակարգերի մատակարարումն արդեն ընթացքի մեջ է։
Նուլանդը բարձրացրել է ուկրաինական ինքնաթիռների մարտունակության հարցը՝ նշելով, որ արդեն կան ՆԱՏՕ-ի մի քանի երկրներ, որոնք Ուկրաինային մատակարարում են բաղադրիչներ, որոնք թույլ են տալիս օդ բարձրացնել ավելի շատ ինքնաթիռներ։
«Եվ դուք այժմ մարտական հերթապահության մեջ ավելի շատ ինքնաթիռ ունեք, քան մեկ շաբաթ առաջ, հենց այն պատճառով, որ դուք դաշնակիցներից ստացել եք պահեստամասեր և այլ առրկաներ դրանց համար...», - հայտարարել է նա։