Ռուսաստանը Թուրքիային կմատակարարի С-400 զենիթահրթիռային համակարգեր 2 ամսից, հայտարարել է «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմեզովը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
«Թղթաբանությունը ավարտված է, վարկերը ձևակերպված են, ուսուցման պրոցեսը ևս ավարտվել է»,- ասել է նա:
Նշենք, որ ԱՄն-ը հայտարարում է, թե С-400 զենիթահրթիռային համակարգերը անհամատեղելի են ՆԱՏՕ-ի ստանդարտների հետ: ԱՄՆ-ը սպառնում է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ և դադարեցնել Թուրքիային F-35 նորագույն կործանիչների մատակարարումը: Թուրքիան հայտարարել է, որ չի հրաժարվելու ռուսական համակարգերի գնման գործընթացից: