կարևոր
16495 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-03 22:47
Տարածաշրջան

Օտարերկրյա դոնորները գաղտնի կերպով ֆինանսավորում են Վրաստանում արմատական ​​ուժերին. Վրաստանի խորհրդարանի նախագահ

Օտարերկրյա դոնորները գաղտնի կերպով ֆինանսավորում են Վրաստանում արմատական ​​ուժերին. Վրաստանի խորհրդարանի նախագահ

Օտարերկրյա դոնորները գաղտնի կերպով ֆինանսավորում են Վրաստանում արմատական ​​ուժերին, հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

«Չնայած այն հանգամանքին, որ ես մեկ անգամ չէ, որ անձամբ զրուցել եմ դիվանագիտության ներկայացուցիչների և ուղղակիորեն դոնորների ղեկավարության հետ, կան մի քանի դոնորներ, որոնք կոպտորեն խախտում են միջազգային աջակցության ոլորտում գոյություն ունեցող չափանիշները։ Վրաստանի իշխող կուսակցության կողմից հնչեցված բոլոր կոչերն ինչպես փակ դռների հետևում, այնպես էլ հրապարակավ, երբեք որևէ արդյունք չի բերել»,- նշել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով` Վրաստանում միջազգային դոնորների միջոցների մի մասը ուղղվում է նաև ընդդիմադիր կուսակցությունների քարոզչությամբ զբաղվող հեռուստաընկերությունների ֆինանսավորմանը։

Հասարակական կազմակերպությունների արտաքին ֆինանսավորման թեման ամենաակտուալներից է Վրաստանում։ Իշխող կուսակցությունն ասում է, որ ՀԿ-ների ֆինանսավորումն ավելի քիչ թափանցիկ է դարձել այն բանից հետո, երբ երկրին թույլ չտվեցին ընդունել օտարերկրյա գործակալների մասին օրենքը: