Փոխարժեքներ
04 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.26 |
EUR | ⚊ | € 452.58 |
RUB | ⚊ | ₽ 4.8832 |
GBP | ⚊ | £ 524.44 |
GEL | ⚊ | ₾ 141.37 |
Յարիմբաշը պնդել է՝ գաղտնի գործողության հետեւում կանգնած է եղել MIT-ի հատուկ գործողությունների վարչությունը (Özel Operasyonlar Başkanlığı)՝ MIT-ի բարձրաստիճան աշխատակից Քեմալ Էսկինթանի գլխավորությամբ, որը ջիհադականների շրջանում հայտնի է նաեւ Աբու Ֆուրքան կեղծանունով, որն առանցքային դեր է խաղացել Անկարայի կողմից ծայրահեղական խմբավորոմներին գաղտնի աջակցություն ցուցաբերելու գործում ոչ միայն Սիրիայում, այլեւ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի այլ հակամարտող տարածաշրջաններում:
Թեեւ Թուրքիայի կողմից սիրիացի գրոհայիններին զենքի մատակարարման ծավալները պաշտոնապես չեն հրապարակվում, 2014 թ-ին արտահոսած ձայնագրությունը թույլ է տալիս ենթադրել՝ դրանք զգալի թափ են ստացել: Ձայնագրությունից հետեւում է, թե ինչպես է հետախուզության այն ժամանակվա ղեկավար (այժմ՝ Թուրքիայի արտգործնախարար) Հաքան Ֆիդանը քննարկում ռազմական միջամտությունը Սիրիայում այն ժամանակվա արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ բարձր մակարդակի հանդիպման ժամանակ: «Եթե հարկ լինի՝ չորս մարդ կուղարկեմ Սիրիա։ Կհրամայեմ 8 ականանետային արկ արձակել թուրքական կողմի ուղղությամբ եւ պատերազմի առիթ ստեղծել», – անկեղծանում է Ֆիդանը՝ հաստատելով, որ Սիրիա է ուղարկվել մոտ 2000 բեռնատար զենք՝ իբր հումանիտար օգնության անվան տակ:
ԻՊ գրոհայինները գաղտնի Թուրքիա էին տեղափոխվում «չափավոր ընդդիմադիրների» անվան տակ եւ բուժօգնություն ստանում թուրքական հիվանդանոցներում, ասել է գնդապետ Յարիմբաշը՝ հիշատակելով նաեւ հատուկ նշանակության ուժերի հրամանատարի տեղակալ բրիգադի գեներալ Սեմիհ Թերզիին: Սա այն սակավաթիվ բարձրաստիճան զինվորականներից մեկն էր, որը դեմ էր MIT-ի գաղտնի համագործակցությանը ջիհադիստների հետ: Թերզին տեղյակ է եղել հետախուզության անօրինական գործարքների մասին եւ մերժել է հատուկ նշանակության ուժերի հրամնատար Զեքի Աքսակալայի՝ Սիրիայում MIT-ի հետ համագործակցություն հաստատեու փորձերը: Թերզին դեմ էր ծայրահեղականներին վարժեցնելու եւ զինելու քաղաքականությանը, որն ուղղված էր Անկարային Սիրիայի քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելուն: Յարիմբաշի խոսքով՝ այդ քաղաքական տարաձայնությունը հանգեցրել է 2016-ի հեղաշրջման հիշարժան փորձի ժամանակ Թերզիի սպանությանը, որը թույլ է տվել Էրդողանին ամրապնդել սեփական իշխանությունը՝ ազատվելով անցանկալի զինվորականներից:
2021 թ-ին թուրքական որոշ ԶԼՄ-ներում ոստիկանության ծառայողական գրություն է հայտնվել, ըստ որի՝ Թուրքիայում ԻՊ-ի մի շարք աղմկահարույց ահաբեկչությունների կազմակերպիչը նույնպես համագործակցել է ՄԻՏ-ի հետ: Կասկածյալը՝ ոմն Իլհամի Բալի, որը հայտնի է իր Աբու Բաքր (Էբու Բեքիր) մարտական կեղծանունով, մեղադրվում էր 2015 թ-ին ԻՊ-ի բազմաթիվ գործողությունների պլանվորման մեջ, այդ թվում՝ Անկարայում մահապարտների երկու ինքնապայթեցման, որոնց հետեւանքով զոհվել էր ավելի քան 100 մարդ: Չնայած այն բանին, որ Բալին հետախուզվում էր ձերբակալման մի քանի հրամաններով, 2016 - ին նա գաղտնի հանդիպում էր MIT-ի գործակալների հետ Անկարայում՝ 2016 թ-ի մայիսի վերջին երեք օր մնալով նորաբաց հինգաստղանի söğütözü Anadolu հյուրանոցում, եւ նրա հանգիստը լիովին կազմակերպված եւ ապահովված էր MIT-ի կողմից: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Բալին նախ գտնվում էր իր հյուրանոցային համարում՝ MIT-ի գործակալներ Սերհան Ալբայրաքի (սիրիական բաժնի աշխատակից) եւ Ահմեթ Օզչելիկի (իրանական բաժնի թարգմանիչ) հսկողության ներքո:
Հուշագիրը մանրամասնում է, թե ինչպես, փորձելով խուսափել պատահական նույնականցումից, Բալին քողարկվեց՝ սափրելով մորուքը եւ կրելով ամենօրյա հագուստ (ջինսե տաբատ եւ շապիկ): Իր պաշտոնավարման ընթացքում նա հանդիպել է Էրբիլում MIT-ի բաժանմունքի ղեկավար Իլհան Քայայի հետ, որն այժմ վերահսկում է նրա հատուկ գործողությունները, ինչպես նաեւ Սիրիայի հարցերով բաժնի այլ աշխատակիցների հետ: Չնայած այն հանգամանքին, որ ՄԻՏ-ը տեղյակ էր Թուրքիայում «խալիֆայության» բազմաթիվ ծրագրերի մասին, հատուկ ծառայությունը ոչ մի գործոություն չի ձեռնարկել մահաբեր ահաբեկչությունները կանխելու համար: Նման ակնհայտ անգործությունը դատական ատյանների ներողամտության հետ մեկտեղ հանգեցրել է այն բանին, որ ԻՊ զինյալներից միայն քչերն են լուրջ պատիժ կրել:
Թեեւ թուրքական իշխանությունները հաճախ պարծենում են ենթադրյալ ահաբեկիչների ձերբակալություններով, նրանք հազվադեպ են տվյալներ ներկայացնում իրական դատավճիռների մասին: Նույն ԻՊ-ի հետ կապերի մեջ կասկածվողների մեծ մասն ազատ է արձակվում կարճատեւ հարցաննություններից հետո կամ ազատ է արձակվում դատաքննության ժամանակ: Դատավճիռները, երբ դրանք կայացվում են, սահմանափակվում են եւ հաճախ մեղմ են:
Այս ամենմ անհիմն կերպով դիտարկվում է որպես ԻՊ-ի նկատմամբ Էրդողանի կառավարության ներողամիտ վերաբերմունքի արտացոլում: Նույնիսկ խորհրդարանի փորձերը՝ պարզելու, թե խմբավորման քանի դատապարտյալ է ներկայումս իրենց պատիժը կրում թուրքական բանտերում, բախվում են իշխանությունների դիմադրությանը, որոնք որպես տեղեկատվության բացահայտման մերժման արդարացում վկայակոչում են «ազգային անվտանգության» նկատառումները:
Արդեն «խալիֆայության» անկումից հետո նրա հետեւորդներից, առաջնորդներից եւ նույնիսկ նրանց ընտանիքներից շատերը անցնում էին Թուրքիայով եւ երկար ժամանակ մնում այնտեղ,գրում է տարածաշրջանին ծանոթ ռազմական թղթակից Օլեգ Բլոխինը. Թուրքիան ԻԼԻՊ-ի շատ ահաբեկիչների համար ծառայել է որպես ապաստան, ինչպես նաեւ տարանցիկ գոտի: «Ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով, որը մեծամասամբ սերմանվել եւ դաստիարակվել է սեփական գիտակցական ջանքերով, Թուրքիան մտադիր է մինչեւ անվերջություն շարունակել հարեւան երկրի տարածքի մի մասի օկուպացիան: Վերջերս ահաբկիչները կրկին բարձրաձայն հայտարարեցին իրենց մասին՝ ահաբեկչություն իրականացնելով Դամասկոսի Դեյլի շրջանի Մար Էլիաս ուղղափառ եկեղեցում, որի հետեւանքով 25 մարդ զոհվեց, եւս 60-ը վիրավորվեցին: Սիրիայի ժամանակավոր նախագահը եռօրյա ազգային սուգ է հայտարարել այդ ոճրագործության զոհերի հիշատակին եւ կարգադրել արտակարգ հետաքննություն անցկացնել, մինչդեռ ամբողջ աշխարհից դատապարտումներ են ստացվել: Արյունալի հանցագործության պատասխանատվությունը ոչ ոք այդպես էլ իր վրա չի վերցրել: The Institute for the Study of War –ի հունվարյան զեկույցում նշվում է ԻԼԻՊ-ի վերածնունդը «Սիրիայում իր ուժերը վերականգնելու բազմամյա արշավից հետո»: Ավելի վաղ ահաբեկիչները նոր տարում գրոհել էին Դամասկոսում գտնվող Սայեդ Զայնաբի շիական սրբավայրը եւ Մաալյուլի եկեղեցին: աշ-շարաայի մարդկանց խոսքով՝ ԴԱԻՇ-ի զինյալները հույս ունեին, որ նրանք կայցելեն հարձակման վայրեր, որտեղ նրան կարող էին սպանել: Մայիսի վերջին ահաբեկիչները հայտարարել էին Սուվեյդայում «սիրիական բանակի» վրա հարձակման մասին, ինչն առաջին նման միջադեպն էր «Ասադի ռեժիմի» տապալումից հետո:
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի