Փոխարժեքներ
18 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Հաքերները կոտրել են Իտալիայի անվտանգության ուժերի համար լրտեսական ծրագրեր պատրաստող Hacking Team իտալական ընկերության տեղեկատվական բազան եւ տեղադրել համացանցում։
WikiLeaks-ի հրապարակած տեղեկություններից պարզվել է նաև, որ ընկերությունն Ադրբեջանին վաճառել է DaVinçi կամ Galileo հեռահար հսկողության համակարգեր։ Գնորդը եղել է Ադրբեջանի ՊՆ-ն: Առքուվաճառքն իրականացվել է ոչ ուղղակի ճանապարհով, այլ ԱՄՆ-ում գրանցված անհայտ ընկերության միջոցով` 2013-ին. ԱՄՆ-ում գրանցված Horizon Global Group ընկերության միջոցով Ադրբեջանի ՊՆ-ն 320 հազար եվրոյով գնել է RCS լրտեսության հեռահար համակարգը։
Haqqin.az-ը փորձել է կապ հաստատել Hacking Team ընկերության հետ, սակայն որևէ մեկնաբանություն չի ստացել:
Նշենք, որ Hacking Team-ի լրտեսական ծրագրերը նախատեսված են համակարգիչների և սմարթոնների վրա գաղտնի հարձակումներ իրականացնելու համար։