Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
րեկ Էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում նշել է, որ միգուցե նաև բացվի Ադրբեջանի շուկան մեզ համար, և մեր շուկան՝ Ադրբեջանի համար:
ArmDaily.am-ի հետ զրույցում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, անդրադառնալով Քերոբյանի այս հայտարարությանը, և հարցին՝ արդյոք այսպիսի ծրագրերն իրատեսական են պատերազմական պետությունների միջև, ասաց.«Նախ ցավով արձանագրեցինք այս նշանակումը: Տնտեսական խորը ճգնաժամային պայմաններում էկոնոմիկայի նախարար է նշանակվում մեկը, ով ընդհանրապես չունի պետական կառավարման փորձ, էլ չխոսենք դրական փորձի մասին: Նա հայտնի է մասնավոր ոլորտում բացասական կերպով, երբ մի ամբողջ համակարգ ղեկավարելով տարել է սնանկացման, ու բազմաթիվ մարդիկ կան ու կազմակերպություններ, ովքեր եղել են նրան գործընկեր կամ մատակարար, ու այդպես էլ չեն ստացել իրենց գումարները, ու ժողովրդի լեզվով ասած «քցվել» են իր կողմից, և այսպիսի մեկին նշանակել էկոնոմիկայի նախարար անհասկանալի է ու մտահոգիչ: Այս մարդն իր հույսը դրել է ՀՀ-ն զարգացնել Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով, նրանց հետ հարաբերությունները կարևորելով: Այս անգամ գործ ունենք պոպուլիզմի մեկ այլ դրսևորման հետ, իր «կարճ» խելքով ուզում է մեկ գնդակով երկու նապաստակ խփել: Նախ ուզում է ցույց տալ փաշինյանական այն թեզը, թե մենք կունենանք նոր տնտեսական հնարավորություններ: Եվ ցույց է տալիս, թե ինքը նոր մոտեցումներ ունի տնտեսական զարգացման ոլորտում»:
Թադևոսյանի խոսքով՝ այս նույն թեզը հակասում է Փաշինյանի թեզին.«Ընդամենը վերջերս ընդունվեց որոշում, որ հունվարից արգելվում է ներմուծել թուրքական ապրանքներ Հայաստան: Եթե դուք արգելում եք թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան, ձեր հույսը էլ ո՞նց է թուրքական ու ադրբեջանական տնտեսության վրա: Նա պետական ապարատից ու համակարգից այնքան բոբիկ է, որ չի պատկերացնում, որ թուրքական ապրանքների արգելքը կառավարության որոշումն է, որը հաստատվել է ԱԺ-ի կողմից, քաղաքական թիմի որոշում է դա, որը դեռ կյանքի չկոչված, արդեն իրենց դեմքն են ցույց տալիս: Դա այդ պահին ժողովրդի աչքը շոյելու համար էր արվում»:
Տնտեսագետը նշում է՝ չի կարող թշնամի պետությունների միջև լինել տնտեսական հարաբերություններ, այն էլ այն պետությունների որոնք սպառնում են քո գոյությանը, ովքեր ուզում են քո մահը, քո հայրենիքը.«Սա արդեն պոպուլիզմ չէ, սա վտանգավոր թեզ է: Կարող ենք կարծել, որ այս մարդիկ մտածում են արդեն տնտեսությունը լիարժեք հանձնել թշնամուն, միգուցե մենք չգիտենք, ու մի օր գիշերը կիմանանք»: