|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները ամեն կերպ փորձում են հանրության մեջ «ներարկել», թե այս օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները, հանրահավաքները կարող են պատերազմի պատճառ դառնալ: Մինչդեռ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը գտնում է, որ ցնդաբանություն է կարծել, թե այս կարգի միջոցառումները կարող են պատերազմական իրավիճակներ ստեղծել:
– Սրանք ներպետական խնդիրներ են, իսկ եթե կան որոշակի նկրտումներ ունեցող հարեւաններ կամ պետություններ` ոչ հարեւան, որոնք ունեն իրենց ծրագրերը, թե պետության ներսում ինչ է կատարվում, ինչի համար է կատարվում, իրենց համար նշանակություն չունի: Ընդամենը կարող է նպաստավոր պայմանների պահը համընկնել դրա հետԼ Բայց ասել, որ դա հակառակորդի, թշնամու ջրաղացին ջուր լցնելու միտում ունի, միանշանակ այդպես չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում