կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-31 22:48
Արցախ

Մինչև չլինեն վերֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, լիարժեք հրադադար լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Մինչև չլինեն վերֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, լիարժեք հրադադար լինել չի կարող․ Արծրուն Հովհաննիսյան

Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի զինված ուժերը ահաբեկիչների հետ միասին ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները: Այս մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Մարտերի ինտենսիվությունը թեև բարձր չի եղել, սակայն որոշ օջախային ուղղություններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ:Կենտրոնական ուղղությամբ, 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային  ուժեր,  օգտագործելով հրետանի, Ադրբեջանի զինված ուժերին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, դիրքային փոփոխություններ: Դրան հակառակ հարավային եւ հարավ-արևելյան ուղղություններում ընթացող առանձին օջախային մարտերում հայկական զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր եւ ապահովել որոշակի առաջխաղացում:

«Մարտերը հիմա էլ շարունակվում են, դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր ու զինատեսակներ»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Պատասխանելով հրադադարի հնարավորության վերաբերյալ հարցին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ մինչև չլինեն վերֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, լիարժեք հրադադար լինել չի կարող: 

«Մինչև չլինեն վերիֆիկացիայի լիարժեք մեխանիզմներ, որոնց վերաբերյալ մեր զինված ուժերը հարցադրումներն ու առաջարկները մշակում են, որևէ լիարժեք հրադադար լինել չի կարող, որովհետև շատ առարկայական է, որ նշվի և ունենան այն մեխանիզմները, որոնցով հնարավոր է վերահսկել հրադադարը և տեսնել խախտողին, ինչու չէ, նաև ի սկզբանե ֆիքսել, որ պատերազմը սկսել է Ադրբեջանը, որ ագրեսիան սկսել է Ադրբեջանը»-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: