Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դժվար է անգամ մասնագիտական որևէ գնահատական տալ, որովհետև ակնհայտ կեղծիք է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, թե մեր երկրում «երկնիշ տնտեսական աճ լինելու է, Հայաստանն արդեն շինհրապարակ է, գյուղատնտեսությունը վայելում է մասշտաբային օժանդակություն, ներդրումները հորդում են, աշխատատեղերն` ավելանում»։
«Այդ պաշտոնյան արդեն իրեն բավարար չափով դրսևորել է, որպեսզի նրան այլևս լուրջ չվերաբերվենք։ Անգամ վիճվարչության տվյալներով(որոնք թվանկարչության արդեն երանգներ ունեն) ակնհայտ է, որ մեր երկրում տնտեսական ճգնաժամը շարունակվում է»,- ընդգծում է տնտեսագետը և փաստում, որ գնաճը շարունակում է մեծ չափերի հասնել։ «Այո, երկնիշ աճ ունենալու ենք, բայց ինքը խառնել է, եթե այս տեմպերով շարունակվի տարին կփակենք գների երկնիշ աճով»։
Հարցին՝ նախընտրական շրջանո՞վ է պայմանավորված իրականությունից կտրված նման հայտարարությունները ի պատասխանը Ավետիսյանն ասաց. «Այնքան ցայտնոտի մեջ են, որ իրենց փեշակ դարձած պոպուլիզմն անգամ շատ փնթի կերպով են անում։ Մեկը մյուսից անտեղյակ են. կառավարությունը մի բան է ասում, ԿԲ–ն՝ մեկ այլ բան, միջազգային կազմակերպությունները՝ լրիվ այլ։ Այս իշխանություններն արդեն հոգեվարքի մեջ են»։
Տնտեսագետը նաև իշխանությանը հռետորական հարց ունի՝ ինչպե՞ս են վարվելու այն պաշտոնյաների հետ, որոնք 2020–ի համավարակի սկզբին ասում էին, թե միլիարդավոր դոլարների ներդրումներ պիտի գան Հայաստան, տնտեսական հրաշք պիտի լիներ։ «Ո՞վ էր վարչապետին նման բան զեկուցել, արդյոք պատրաստվում է իր վերջին աշխատանքային օրերին այդ զեկուցողին պատժել կամ պարգևատրել։ Իրենց թիմը հիմա շատ է նեղացել։ Ի վերջո, տեսնենք վերջում ի՞նչ են անելու՝ ողջագուրվելու՞ են, թե՞ թիվ մեկ պոպուլիստը մնալու է մենակ, բոլորին պատժած ու մեղավոր հայտարարած կլինի։ Կարծես համավարակը եկել էր, որ իրեն օգներ տնտեսական հեղափոխություն անելու»։