կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-18 12:50
Տնտեսական

Նույնիսկ հանձնվելը չի փրկի, մեր տնտեսությունը մահացած է. ահազանգում է տնտեսագետը

Նույնիսկ հանձնվելը չի փրկի, մեր տնտեսությունը մահացած է. ահազանգում է տնտեսագետը

Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրուցեց ՀՀ տնտեսական իրողությունների և զարգացման հեռանկարների մասին: Նրա խոսքով` ներկայիս տնտեսական իրողություններն ուրվագծելը շատ բարդ է, քանի որ ստացվում է` խոսում ենք մի բանի մասին, ինչը չկա:

«Այնպիսի վիճակում ենք հայտնվել, որ որևէ քայլ օգուտ չի տալիս: Մեր տնտեսությունը հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ նույնիսկ կառավարությունը որևէ բան չի կարող անել: Նույնիսկ չենք էլ կարող հանձնվել, որովհետև նույնիսկ այդ դեպքում չենք փրկվի: Օրինակ`ՌԴ-ի ճգնաժամային պայմաններում ներքին արտադրությանն է զարկ տրվում, և երկիրն արժեզրկում է արտարժույթը: Այդ քաղաքականությունն իր արդյունքները տալիս է: Բոլոր նախանշաններ կան, որ ՌԴ տնտեսությունը նոր բովանդակությամբ հնարավորություն կունենա զարգանալու: Բայց չմոռանանք մի մեծ «բայց»-ի մասին. Ռուսաստանին հարկավոր են նաև ներդրումներ, սակայն պատժամիջոցները թույլ չեն տալիս»,- ասաց Խաչատրյանը:

Ըստ նրա` Հայաստանն այն իրավիճակում է, որ պետք է կա\'մ տնտեսությունը զարգացնել, կա\'մ կայունություն ապահովել:

«Երկու դեպքում է տնտեսությունը մահանում է, մեր գնողունակությունն անկում է ապրում: Պետք է ճշտել նախ պատճառը: Նշենք, որ այս իրավիճակը կանխատեսելի էր, և մենք տարիներ շարունակ հայտնել ենք այդ մասին, անգամ` Համաշխարհային բանկն է խոսել: Դեղատոմսը տրված էր, օրինակ` ՓՄՁ-ի զարգացման խնդիրը պետք է կարգավորվեր, մենաշնորհները պետք է վերանայվեին»,- ընդգծեց տնտեսագետը:

Նրա համոզմամբ` նույնիսկ ԵՏՄ-ին անդամակցությունը մեզ որևէ կերպ չի կարող օգնել: