կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-01 18:52
Տնտեսական

Վերադառնում ենք 90-ականներ, երբ մարդիկ բողոքում էին, իսկ պաշտոնյաներն ասում՝ հարևանից պարտք վերցրեք. տնտեսագետը՝ վարչապետի առաջարկի մասին

Վերադառնում ենք 90-ականներ, երբ մարդիկ բողոքում էին, իսկ պաշտոնյաներն ասում՝ հարևանից պարտք վերցրեք. տնտեսագետը՝ վարչապետի առաջարկի մասին

Սա սոցիալական քաղաքականությանն անհասկանալի մոտեցում է, որի վրա հիմնվելով՝ փորձել իավիճակից դուրս գալ, նույնն է, թե անհասկանալի գործիքով փորձել անորոշությունից դուրս գալ: Միանշանակ է, որ այդ առաջարկը լուծում չէ՝ անկախ նրանից՝ քանիսն ընդառաջ կգնա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որ այն քաղաքացիները, որոնք կումունալ վճարների համար աջակցություն են ստացել, սակայն չունեն դրա կարիքը, գումնարը փոխանցեն կարիքավորներին:

«Կարծես՝ վերադառնում ենք 90-ականների սկիզբ, երբ մարդիկ անելանելի վիճակում էին, և երբ բողոքի ձայն էին բարձրացնում, պետության բարձրաստիճան պաշտոնյաներն ասում էին՝ ոչինչ, հարևանից պարտք վերցրեք, ապրեք: Բայց մի տարբերություն կա՝ եթե այն ժամանակ գոնե խորհրդային տարիների ընթացքում մարդիկ կարող էին որոշակի տնտեսումներ ունենալ և օգնել մյուսներին, ապա դա հիմա չկա: Մենք, ի վերջո, սոցիալական պետություն ենք, կառավարութունն իր պարտավորությունները պետք է կատարի, և պետք է կատարի՝ շատ կոնկրետ արդյունքներ ակնկալելով»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, թե Կառավարությունն անհասցե ծրագիր է անում, բյուջեից որոշակի դրամ է ծախսել, որը չի հասել շահառուին, ու հիմա մեղադրում է նույն շահառուին կամ խնդրում փոխանցել ուրիշի հաշվին:

«Հետո նորից մեղադրում են նախկիններին, թե հասցեականություն չեն ապահովել, մինչդեռ իրենց կառավարման շրջանի մեկ երրորդն անցել է»,-հավելեց նա:

Վերջինիս խոսքով՝ այս ամիսների ընթացքում այն քայլերը, որ իրականացվել են Կառավարության կողմից, իրականում հանգուցալուծման չեն բերել, խնդիրների ծայրը չի երևում, և երկիրը գտնվում է էական ռիսկերի առջև:

«Մենք պետք է նախևառաջ հստակ գույքագրենք եղած խնդիրները և իրական գանհատականներ տանք: Շատ կարևոր է քայլերի հաջորդականությունը, որովհետև ցանկացած պարագայում, եթե կանխարգելման հնարավորությունը բաց ես թողնում և հուսադրվում, որ չեն լինի վատ հետևանքներ, ստացվում է նման ռիսկային իրավիճակ: Ճգնաժամային կառավարման սկզբունք է, որ միջոցներն ամենարդյունավետը գործում են կանխարգելման փուլում: Այս սկզբունքը պետք է լիներ նախևառաջ պետական աջակցության ծրագրային աջակցության հիմքում»,-ասաց Ավետիսյանը՝ ընդգծելով, որ բազմաթիվ նոր ընտանիքներ հայտնվել են դժվարին իրավիճակում, կորցրել են իրենց կայուն եկամուտը, որով կարողանում էին մինիմալ ծախսերը հոգալ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: