կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-30 14:50
Տարածաշրջան

Թուրքիայում հայատառ ցուցատախտակի դեմ բողոքում է ադրբեջանական կազմակերպությունը

Թուրքիայում հայատառ ցուցատախտակի դեմ բողոքում է ադրբեջանական կազմակերպությունը

Ադրբեջանի, այսպես կոչված, «Ղարաբաղի ազատության» կազմակերպությունը  թուրքական «Հայերի անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» կոչվող կազմակերպության հետ բողոքի ակցիա են կազմակերպել  Թուրքիայի Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքում տեղադրված հայատառ ցուցանակների դեմ: Նշյալ քաղաքի մուտքին ու ելքին վերջերս փակցվել են «բարի գալուստ» և «ցտեսություն» գրությամբ ցուցատախտակներ, այդ թվում` նաև հայերեն լեզվով. տեղեկացնում է Ermenihaber-ը:

«Ղարաբաղի ազատություն» կազմակերպության նախագահ  Աքիֆ Նաղըն հանդես է եկել թուրք-ադրբեջանական անհիմն թեզերով, ինչպես նաև հակահայկական մի շարք հայտարարություններով:

Թուրքական «Hurriyet»-ը հայտնում է, որ Նաղըն, մասնավորապես, ասել է. «Այս վիճակը մեզ շատ է անհանգստացնում: Մենք միշտ ասում ենք, որ մեկ ազգ, երկու պետություն ենք: Այս շրջանում նույնիսկ մեկ հայ չի ապրում: Ով էլ գա, այն չի կարդալու, սա անտրամաբանական երևույթ է: Մեր կարծիքով՝  այս գործում  հայերի մատը խառն է: Մենք այս ամենը անհետևանք չպետք է թողնենք»:

Նաղըն դժգոհություն է հայտնել նաև, որ Լեռնային Ղարաբաղում ևս տեղադրված են բազմաթիվ ցուցանակներ ռուսերեն և հայերեն լեզուներով: Նա կոչ է արել թուրքական կառավարությանը` համապատասխան միջոցներ ձեռնարկել: