Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս սոցիալական ցանցերում մի լուսանկար հայտնվեց, որում պատկերված է ռուսերեն բառերով հայատառ փաստաթուղթ` տրված «Կարկոմավտո» ՍՊԸ-ի կողմից: Ծառայությունների եւ պահեստամասերի անվանումները փաստաթղթում այսպես են գրված` «զամենա վոզդուշնոգո ֆիլտրա», «սվարոչնիե րաբոտի», «մասլո» եւ այլն:
Դե ի՞նչ ասես: Մարդիկ օրենքը կարդացել են, բայց լավ չեն հասկացել: Ասենք Սահմանադրության 12-րդ հոդվածում երբ նշվում է, թե ՀՀ պետական լեզուն հայերենն է: Ու եթե ասվում է «հայերեն», նշանակում է հայերեն տառերով գրված հայոց լեզու:
Բայց դե կամ չեն իմացել, որ, օրինակ, «մասլո» բառ հայերենում չկա, կամ էլ զահլա չեն ունեցել ճշտելու: Երկուսն էլ զավեշտալի է: