Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքական, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունը արշավ է սկսել` Թուզլուջայում փակցված հայատառ գրությամբ ցուցանակը հանելու համար. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Կազմակերպության նախագահ Գյոքսեք Գյուլբեյը պահանջել է հեռացնել Թուրքիայի Իգդիր նահանգի համանուն գավառի կենտրոն հանդիսացող Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին փակցված ցուցանակների հայատառ գրությունը՝ պնդելով, թե իբր 1915-20 թթ. Թուզլուջայում հայերի կողմից մահմեդականներ են սպանվել, ուստի հայատառ գրությունը նպատակահարմար չէ:
Գյուլբեյը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են պայքարը տեղափոխել իրավական դաշտ և այս հարցով դիմելու են կառավարություն ու Իգդիրի նահանգապետարան. հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Նշենք, որ օրերս Թուզլուջա (պատմ. Կողբ) քաղաքի մուտքին ու ելքին թուրքերեն, քրդերեն, հայերեն ու անգլերեն լեզուներով «Բարի գալուստ» և «Ցտեսություն» գրությամբ ցուցանակներ են փակցվել:
Ըստ թուրքական beyazgazete.com լրատվական կայքի՝ Կողբի համաքաղաքապետ Մեհմեթ Գյուլթեքինը թեմայի վերաբերյալ խոսելիս հատուկ անդրադարձել է ցուցատախտակի վրա տեղ գտած հայերեն գրությանը: Նշելով, որ Կողբը Հայաստանի հետ սահմանակից գավառ է, նա ասել է, որ այստեղ անցյալում հայեր են ապրել, ու դեռ շատ վայրերի անուններ անվանվում են հայկական տարբերակներով: