կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-16 11:51
Տարածաշրջան

Հայ ընտանիքի՝ հայատառ թուրքերենով գրված 100-ամյա նամակները վերածվել են գրքի

Հայ ընտանիքի՝ հայատառ թուրքերենով գրված 100-ամյա նամակները վերածվել են գրքի

Թուրք պատմաբան Շյուքրու Ըլըջաքը հետազոտել է մի հայ ընտանիքի՝ 100 տարվա պատմություն ունեցող` հայատառ թուրքերենով գրված նամակները:  «Gazeteduvar» լրատվական կայքի համաձայն՝ նամակները հավաքագրվել են և վերածվել գրքի՝ «Սիրելի որդուս՝ Կարապետին» խորագրով: Այն հրատարակվել է «PressHistory» հրատարակչության կողմից:

Ըստ Ermenihaber-ի՝ պատմաբանը պատմել է, որ նամակները պատկանել են ծագումով Թուրքիայի Կեսարիա քաղաքի Էֆքեյե գյուղից Հարություն Քոջայանին, ով մինչ ցեղասպանությունը ծանր պայմանների պատճառով  Օսմանյան կայսրությունից մեկնել է ԱՄՆ: 
Թեև Քոջայանը ԱՄՆ-էր մեկնել, այնուամենայնիվ, նա նամակագրական կապի մեջ է եղել գյուղում ապրող իր հարազատների, մասնավորապես որդու՝ Կարապետի հետ:

Նամակները բավականին հուզիչ են, քանի որ դրանցում արտահայտվում է Քոջայանի կարոտը դեպի իր գյուղը: Նամակներում նա իր հարազատների հետ խոսում է առօրյա խնդիրների, հոգսերի մասին:

1915-ից հետո Քոջայանի և հարազատների միջև նամակագրական կապն ընդհատվում է. նա մի քանի տարի նամակ չի ստանում: Մի քանի տարի անց՝ 1918-ին,  գյուղից նամակ է գալիս, և հայտնի է դառնում, որ Քոջայանի հարազատներին, բարեկամներին կոտորել են:


Թուրք պատմաբանը խոստովանել է, որ թուրքական պատմագրությունը հայերին ներկայացնում է որպես պետության դեմ ապստամբած ազգ, մինչդեռ դա այդպես չէ:

Նամակները թուրք պատմաբանին տրամադրել է Քոջայանների հարազատներից Ջոնաթան Վարժապետյանը: