Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը որոշել է դեկտեմբերի 24-ից սկսվող շաբաթը հայտարարել վիրտուալ տարածքում միայն հայատառ գրելու և «Շնորհակալության» շաբաթ։
«Մեր իրականության մեջ պակասում է «Շնորհակալություն» շատ կարևոր բառը. պետք է մեկս մյուսին կարողանանք շնորհակալ լինել, շնորհակալություն հայտնել։ Շնորհակալ լինենք Աստծուն, մեր ծնողներին, մեր զավակներին, մեր ընկերներին՝ որ մենք կանք, շնորհակալ լինենք այսօրվան, այս իրականությանը՝ որ մենք ապրում ենք։ Շնորհակալ լինենք, որ մենք անկախ, ազատ Հայաստանում ենք ապրում»,-ասել է նախարարը:
Ի դեպ, մշակույթի նախարարն առաջարկում է նաև նախարարության Ֆեյսբուքի էջում հետաքրքիր ուղերձներ հղել. հայատառ հետաքրքիր շնորհակալական ուղերձների հեղինակները մրցանակներ կստանան։