Փոխարժեքներ
22 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Նոր կորոնավիրուսի մասին տեղեկությունները դեռևս սահմանափակ են, սակայն դրա տարածումը վերահսկելու ռազմավարությունը մշակված է` աղբյուրները և վարակման ճանապարհները, նաև ռիսկային խմբերի` վիրուսի նկատմամբ ընկալունակությունը հաշվի առնելով: Այս մասին, ըստ չինական «Ժենմին ժիբաո» պարբերականի, ասել է Հիվանդությունների վերահսկողության և պրոֆիլակտիկիայի չինական կենտրոնի գիտաշխատող Ու Ցզունյուն, որը չինական փորձը ներկայացրել է ավելի քան 80 պետությունների ներկայացուցիչների. տեղեկացնում է Yerkir.am-ը:
Նրա խոսքով`վարակի աղբյուրները հայտնաբերելիս անհրաժեշտ է անհապաղ մեկուսացնել ու բուժել: Վարակի տարածումը հարկավոր է կանխել դիմակներ կրելով, ձեռքերը լվանալով ու տարածքները օդափոխելով: Նաև անհրաժեշտ է որոշակի հեռավորություն պահել մարդկանց միջև, պաշտպանել ռիսկային խմբերում գտնվողներին: Այսպես` կարևորագույն պայման է` մեկուսացնել վարակի աղբյուրներին ու խոցելի խմբերին:
Ըստ չինացի փորձագետի` արևմտյան երկրներում խորհուրդ չի տրվում դիմակներ կրել: Նա նշում է, որ վնասակար նյութերի դուրսբերումն օրգանիզմից ամենաշատը տեղի է ունենում գաղտնի շրջանի վերջում և մինչ ախտանշանների ի հայտ գալը, այլ կերպ ասած` եթե առողջ մարդը հանդիպի հիվանդի այդ ժամանակաշրջանում, նույնիսկ եթե ախտանշաններ դեռ չկան, վարակվելու ռիսկը մեծ է: Ահա, թե ինչու է անհրաժեշտ, որ առողջ մարդիկ էլ դիմակ կրեն:
Հիմնականում ի՞նչ վայրերում է գտնվում վիրուսը: Չինացի մասնագետի խոսքով` ամենավտանգավոր տեղերը բժշկական հաստատություններն են ու ընտանիքները` վարակված անդամներով, նաև` վերելակները և հասարակական տրանսպորտը: Մարդիկ իրենց տանն ու բաց տարածքներում դիմակ կրելու պետք չունեն, սակայն բազմամարդ վայրերում դա անհրաժեշտ է:
«Անհրաժեշտ է տարբեր բուժում կիրառել տարբեր տիպի հիվանդություններ ունեցողների համար: Դա շատ կարևոր փորձ է: Նախ` կատարվում է հիվանդությունը թեթև տանող պացիենտների կենտրոնացված ընդունում, կատարվում է մեկուսացում: Հսկողության տակ են առողջական վիճակի հիմնական ցուցանիշները: Վիճակի վատթարացման դեպքում պացիենտն անմիջապես ուղարկվում է հիվանդանոց: Ծանր ու ծայրահեղ ծանր ձևերով պացիենտների բուժումն անհրաժեշտ է իրականացնել հատուկ բժշկական կառույցներում, որովհետև մահացությունը բավականին բարձր է, իսկ հիվանդության զարգացումը` համեմատաբար արագ: Այդ կապակցությամբ բազմամակարդակային զննումն ու բուժումը չափազանց կարևոր է: Բոլոր դեպքերում կարևոր է թթվածնային թերապիան, քանի որ թոքերը չեն կարող գործել բնականոն ռեժիմով: Ծանր վիճակում գտնվողների պարագայում միայն թթվածինը բավարար չէ, հարկավոր է շնչառողություն ախահովել սարքերով»,- նշում է Ու Ցզունյուն: