Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Մեզ համար մեծ նշանակություն ունի, որ այս երկխոսությունը տեղի է ունենում և դուք այստեղ եք՝ Թուրքիայում, դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց Հրանտ Դինքի աղջիկը՝ Դելալ Դինքը:
Նա Փաշինյանի այցը պատմական է համարեց, ինչպես նաև կարևորեց, որ Փաշինյանը պատրաստվում է Էրդողանին Հայաստան հրավիրել։
«Մենք հարևան երկրներ ենք, և այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ հասկանում ենք, թե ինչքան կարևոր է խաղաղությունը: Մենք գիտենք, որ խնդիրները մեկ րոպեում չեն լուծվում, բայց կարևորը երկխոսությունն է: Կուզենամ մի առաջարկ անել՝ Թուրքիայում շատ ՀՀ քաղաքացիներ կան, որոնք մեծ խնդիրներ ունեն, նորածիններ կան, որոնք թուղթ չունեն, հիվանդներ կան, որոնց բժշկական օգնություն է պետք: Խնդրում եմ, այստեղ դեսպանատան, հյուպատոսարանի նման դիվանագիտական մի կառույց է պետք»․ ասել է նա: