կարևոր
1270 դիտում, 3 ժամ առաջ - 2025-06-22 14:29
Աշխարհ Քաղաքական

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը վախի սփռման քաղաքականություն է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ. Մուրադ Փափազյան

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը վախի սփռման քաղաքականություն է իրականացնում սեփական ժողովրդի նկատմամբ. Մուրադ Փափազյան

Հայ առաքելական եկեղեցու եւ նրա հոգեւոր առաջնորդի դեմ ուղղված սպառնալիքները, ընդդիմադիրների ձերբակալությունները, բարեգործ Սամվել Կարապետյանի կալանավորումը, միաժամանակ և սկանդալային են, և անպատասխանատու սադրանք։

Սամվել Կարապետյանին երկու ամսով կալանավորելով՝ Փաշինյանի ռեժիմը փորձում է վախեցնել ժողովրդի։ Իրականությունն այն է, որ Փաշինյանը հայ ժողովրդի հանդեպ գայլի վարքագիծ է ցուցաբերում, իսկ Հայաստանի թշնամիների հանդեպ՝ գառնուկի։

Փաշինյանի միջոցով Ալիևը և Էրդողանը ցանկանում են ծնկի բերել հայ ժողովրդին։ Սամվել Կարապետյանի կամայական կալանավորումը՝ ժողովրդավարության հիմնային սկզբունքների անընդունելի խախտում է։

Չդատապարտել սա՝ նշանակում է ողջունել նորանոր ապօրինի ձերբակալությունները։ Այդ իսկ պատճառով ես դատապարտում եմ պետության պաշտպանության քողի տակ իրականացվող այս ապօրինի հետապնդումը։

Ակնհայտ է, որ ցածր վարկանիշը և վստահության կորուստը մղում են Նիկոլ Փաշինյանին փորձելու չեզոքացնել բոլոր նրանց, ովքեր դեմ են Հայաստանի թուլացմանն ուղղված նրա քաղաքականությանը։

Գիտեմ, որ այս հայտարարությամբ վտանգում եմ կրկին մուտքի արգելք ստանալ Հայաստան։

Բայց եթե մենք սիրում ենք Հայաստանը, պետք է ցուցաբերենք խիզախություն և արձագանքենք երկրում տիրող բռնաճնշումներին։

\Մուրադ Փափազյան

ՀՅԴ Բյուրոյի անդամ,

ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ