Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակման արդյունքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դավաճանեց ոչ միայն Թեհրանի հետ կնքված համաձայնագրերին, այլև իր ընտրողներին։ Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«ԱՄՆ նախագահն ընտրվել է այն պլատֆորմի հիման վրա, որ նա կդադարեցնի մեր տարածաշրջանում (Մերձավոր Արևելքում) անվերջ, թանկ գին արժեցող պատերազմները։ Նա դավաճանել է ոչ միայն Իրանին՝ խախտելով մեր դիվանագիտական պարտավորությունները, այլև խաբել է իր ընտրողներին՝ ենթարկվելով պատերազմ սկսելուն միտված ինչ-որ հանցագործների ազդեցությանը»,-ասել է նա։
Իրանի արտաքին գործերի նախարարը հավելել է, որ ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը և ծառայում է «իսրայելական շահերին»՝ զոհաբերելով «ամերիկացի քաղաքացիների կյանքն ու բարեկեցությունը»։