|
Փոխարժեքներ
01 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.36 |
| EUR | ⚊ | € 449.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.8711 |
| GBP | ⚊ | £ 515.6 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Հայաստանում խոշոր գործարար և բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը մեծ արձագանք է ստացել և բացասական ընկալվել ամբողջ աշխարհի հայկական սփյուռքում, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։
«Նա շատ հայտնի, հարգված անձնավորություն է, նրան ամբողջ աշխարհում ճանաչում և հարգում են որպես գործարար և բարերար։ Նա շատ բան է անում հանրապետության և աշխարհի հայերի համար։ Հետևաբար, իհարկե, նրա ձերբակալության հարցը հիմա քննարկվում է, ես հիմա ուղղակի չեմ կարողանում աշխատել՝ հեռախոսը անընդհատ զանգում է», - ասել է Աբրահամյանը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի հայերի միությունը ստորագրել է նամակ՝ ի պաշտպանություն Կարապետյանի, որը ստորագրել են 40 տարածաշրջանային մասնաճյուղերի ղեկավարներ։