Փոխարժեքներ
21 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 385.68 |
EUR | ⚊ | € 444.38 |
RUB | ⚊ | ₽ 4.9169 |
GBP | ⚊ | £ 520.48 |
GEL | ⚊ | ₾ 141.53 |
Դրա կառավարությունը եւ Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) երբեք դաշնակից չեն եղել։ Վարչապետը քննադատել է եկեղեցական հիերարխներին նախկին իշխանությունների հետ կապերի համար, որոնց նա անվանել է «հանցավոր ռեժիմ»։ Եկեղեցին էլ կասկածանքով էր նայում արեւմտամետ ՀԿ-ներում աշխատելու փորձ ունեցող նրա երիտասարդ թիմին։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո Ամենայն հայոց կաթողիկոս (հոգեւոր առաջնորդ) Գարեգին Բ-ն դրան հրաժարականի կոչ արեց, եւ հարաբերությւնները վերջնականապես փչացան։ Բայց աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունները սովորեցին գոյակցել եւ ինչ-որ կերպ յոլա գնացին՝ մինչեւ անցյալ շաբաթ, երբ արդեն վարչապետը կոչ արեց պաշտոնանկ անել եկեղեցու ղեկավարին։
Վերջին հետազոտությունները ցույց են տալիս՝ ՀԱԵ-ին, որին իրենց դասում են հայերի մեծ մասը, ավելի շատ են վստահում, քան կառավարությանը։
Այժմ դրա եւ կաթողիկոսի հակամարտությունը սպառնում է հետագայում եւս պառակտել հայ հասարակությունը, ազդել հաջորդ տարի կայանալիք ընտրությունների արդյունքների վրա եւ բացասաբար ազդել Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վրա, ինչը կազդի ողջ տարածաշրջանի վրա։
Բուլվարային սենսացիաներ եւ մեծ քաղաքականություն․ դա Գարեգին Բ-ին մեղադրում է կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ առանց ապացույցներ ներկայացնելու։ Վարչապետի խոսքով՝ եկեղեցու առաջնորդը երեխա ունի։ Եթե դա ճիշտ է, ապա եկեղեցական կանոններով Գարեգինը չի կարող կաթողիկոս լինել, եւ դա պահանջում է նրա հրաժարականը՝ հղում անելով հենց եկեղեցական կանոններին, թեեւ աշխարհիկ օրենքների խախտման մասին խոսք չի գնում։ Մինչ այդ նա արքեպիսկոպոսներից մեկին մեղադրել էր իր քեռու կնոջ հետ կապեր ունենալու մեջ՝ հայ հասարակությանը ցնցած «դոմփելու» մասին հայտարարությամբ։ Հոգեւորականների քննադատությանը վարչապետին է միացել նրա քաղաքացիական կինը՝ աննա․․․։ Նա եկեղեցական հիերարխներին անվանել է «երկրի գլխավոր մանկապիղծներ» եւ « երկրի գլխավոր հոգեւոր մաֆիոզներ»՝ նույնպես առանց ապացույցների:
Գարեգին Բ-ն չի պատասխանում կոնկրետ մեղադրանքներին, սակայն Հայ Առաքելական Եկեղեցու Գերագույն խորհուրդը մեղադրանքները որակել է «Եկեղեցու ձայնը խլացնելու եւ հասարակական կյանքում նրա ազդեցությունը թուլացնելու փորձ»: Եկեղեցական օրենքներն ու կանոնադրությունները չեն վերաբերում աշխարհիկ իշխանությանը, հիշեցրել է հոգեւոր խորհուրդը։ Կաթողիկոսին սատարել են առաջին եւ երրորդ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը, ինչպես նաեւ ընդդիմադիր կուսակցությունները:
Երեքշաբթի եկեղեցու դեմ դրա արշավը դատապարտեց նաեւ հայ-ռուսական միլիարդատեր Սամվել Կարապետյանը՝ Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր բարերարներից մեկը: Նա սպառնացել է «յուրովի միջամտել եկեղեցու դեմ արշավին», եթե «քաղաքական գործիչները ձախողվեն»: Այս հայտարարությունից մի քանի ժամ անց ոստկանությունը խուզարկություն է կազմակերպել գործարարի առանձնատանըտ, իսկ չորեքշաբթի նրա դեմ քրեական գործ է հարուցվել: Կարապետյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր անելու մեջ, նա հերքում է իր մեղքը։
Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի դեմ վարչապետի հնչեցրած մեղադրանքները նորություն չեն.Հայաստանում դեղին մամուլը դեռ տասը տարի առաջ լուրեր էր հրապարակում կաթողիկոսի դստեր մասին: Ավելի լուրջ քննադատություն էր հնչում հայկական սփյուռքից, որտեղ ծխերը բողոքում էին իշխանության աննախադեպ կենտրոնացումից եւ ծեծից։ 2013 թ-ին ՀԱԵ Երուսաղեմի պատրիարքը Գարեգին Բ-ին մեղադրել էր հոգեւոր արժեքների բացակայության եւ միայն նյութականի մասին հոգ տանելու մեջ։
Այս ամենը հանգեցրեց այն բանին, որ 2018 թ-ին դա իշխանության գալուն զուգահեռ քահանաների եւ ծխականների մի մասը շարժում սկսեց Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով: Այս շարժումը հույս ուներ դրա աջակցության վրա՝ հիշելով, թե ինչպես էր դեռ լրագրող ու ընդդիմադիր եղած ժամանակ քննադատում ՀԱԵ-ին։ Բայց հետո իշխանությունը վեճից վեր մնաց։ «Ես կարծում եմ՝ կառավարության գործը չէ միջամտել ներեկեղեցական հարցերին», - ասում էր դա: Կաթողիկոսն ու վարչապետը լեզու գտան եւ միասին ներկայացան պետական տոներին։
Եկեղեցին՝ որպես այլախոհների հենակետ
Եկեղեցի-իշխանություն հարաբերությունները փչացան 2020 թ-ին, երբ Ադրբեջանի հետ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Կաթողիկոսը միացավ դրա հրաժարականի պահանջներին։ Ի վերջո նիկլորը պահպանեց իշխանությունը, իսկ եկեղեցին սկսեց վերածվել ազգայնական եւ պահպանողական ընդդիմության ձայնի։ Հայաստանում հաջորդ խորհրդարանական ընտրությունները նշանակված են 2026ի հունիսին, եւ հայ քաղաքագետները եկեղեցու դեմ հռետորաբանության սրումը կապում են քվեարկության մոտենալուն ՝ այն դիտարկելով որպես կանխարգելիչ հարված պահպանողական ընդդիմության վերջին հենակետին:
Իշխանությանը նյարդայնացնում են եկեղեցու միջամտություններն արտաքին քաղաքականության հարցերում։ Հունիսի սկզբին Գարեգին Բ-ն պահանջել էր ապահովել ղարաբաղցի հայերի վերադարձը իրենց տները, ինչը հակասում է Ադրբեջանի հետ բանակցություններում պաշտոնական Երեւանի դիրքորոշմանը: նիկլորի նպատակը խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումն է՝ հրաժարվելով միմյանց նկատմամբ բոլոր հավակնություններից։ Սակայն ադրբեջանական ԶԼՄ-ները վերցնում են ազգայնական ընդդիմության պահանջները եւ դրանք մեջբերում որպես օրինակ, որ Հայաստանը պատրաստ չէ խաղաղության։ Հայ Առաքելական եկեղեցու համար այլախոհների պատվարի կարգավիճակը նվեր էր։ Ընդդիմադիր կուսակցություններն անընդհատ վիճում են միմյանց միջեւ եւ ժողովրդականություն չեն վայելում։ Այս իրավիճակում եկեղեցին սկսեց աստիճանաբար կատարել նրանց գործառույթները՝ իր շուրջը հավաքելով իշխանությունից դժգոհներին։
Չնայած հիերարխների շուրջ սկանդալներին՝ սոցհարցումները ցույց են տալիս՝ կրոնական հաստատությունները դառնում են ամենատարածված հասարակական ինստիտուտը։ Վերջին տարիներին նրանց վստահության վարկանիշն աճել է ավելի քան հինգ անգամ՝ եկեղեցուն լիովին վստահում է հարցվածների 62,5 տոկոսը՝ 2021 թ-ի 11 տոկոսի համեմատ։ Հայաստանի համատեքստում կրոն ասելով ամենից հաճախ նկատի են ունենում ՀԱԵ-ն՝ վերջին մարդահամարի համաձայն, դրան են դասվում երկրի բնակիչների ավելի քան 90%-ը։ Հայերի 48%-ը գոհ է ՀԱԵ-ից. Դա ավելին է, քան կառավարությանը, խորհրդարանին, դատարաններին կամ դատախազությանը վստահողների թիվը: Իշխանության յոթ տարիների ընթացքում նիկլորը հետեւողականորեն պայքարել է «հին ռեժիմի» մնացորդների դեմ, ինչպես ինքն է անվանւոմ իր նախորդներին։ Քննադատներն ասում են՝ վարչապետն իր հավատարիմներին դրել է իշխանության բոլոր ճյուղերի եւ պետական ինստիտուտների՝ իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների, բանակի, դիվանագիտական ծառայութայն եւ նույնիսկ երկրի բարձրագույն դատարանի՝ Սահմանադրական դատարանի գլխին։ «Եկեղեցին մնացել է միակ հաստատությունը, որը իշխանության վերահսկողության տակ չէ», — կարծում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Վարչապետը խոստովանում է՝ Եկեղեցու ղեկավարության վրա հարձակումն իր քաղաքական ծրագրի մի մասն է. «մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։ Հիմա մենք պետք է եկեղեցին վերադարձնենք ժողովրդին»։
«Իրական Հայաստանն» ընդդեմ պատմականի
նիկլորի եւ ՀԱԵ-ի բախման հետեւում կանգնած է նաեւ գաղափարական կոնֆլիկտ, կարծում է Իսկանդարյանը։ Վերջին տարիներին վարչապետն ու իր թիմն ակտիվորեն զբաղված են երկրի ռեբրենդինգով։ Այն ներառում է հայկական ինքնության հիմքերի վերանայում, Արարատ լեռան՝ որպես ազգային խորհրդանիշի մերժում, երկրի Սահմանադրության, զինանշանի եւ օրհներգի փոփոխություն։
Արարատի փոխարեն խորհրդանիշով առաջարկվում է Արագած լեռը, քանի որ այն գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ Արարատը՝ Թուրքիայում։ Զինանշանը ցանկանում են փոխել հենց դրա վրա առկա Արարատի ներկայության պատճառով։ Այլ խորհրդանիշներ նույնպես առաջարկվում է վերանայել, որպեսզի չգրգռեն հարեւաններին: Սահմանադրության փոփոխությունը Ադրբեջանի պահանջն է։
Այս ամենը նիկլորը միավորել է «իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ։ Այն ներառում է մի շարք անորոշ պոստուլատներ եւ կարգախոսներ, ինչպիսիք են՝ «այստեղ պետությունն է, այստեղ հացն է, այստեղ հայրենիքն է, այստեղ ապրի», «հարստացիր եւ հարստացրու»: «դա ասում է՝ լավ քաղաքացին նա է, ով աշխատում է, փող է աշխատում, հարկեր է վճարում։ Այս կառույցը սպառողական հիմք ունի, եւ այն հակասում է այն գաղափարին, թե ինչ է իրենից ներկայացնում Հայ Առաքելական եկեղեցին.այն միաձուլված է հայկական գաղափարի հետ բոլորովին այլ ձեւով», - նշում է Իսկանդարյանը։ Վարչապետի «իրական Հայաստանն» առաջին հերթին հորինված է որպես պատմական Հայաստանի հակակշիռ, որի հիշողությունն ընկալվում է որպես տարածքային պահանջներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ։ դա, որը ձգտում է կարգավորել հարաբերությունները երկու երկրների հետ, ցանկանում է, որ քաղաքացիները նայեն ապագային եւ առաջարկում է հանրային հիշողությունից հանել Ղարաբաղի եւ արեւմտյան հայկական հողերի մասին հիշողությունը:
Բայց Եկեղեցու համար պատմությունը նրա հեղինակության հիմքն է։ 301 թվականին քրիստոնեության ընդունումը Հայաստանը դարձրեց առաջին երկիրը, որտեղ այն դարձավ պետական կրոն եւ առանցքային դեր խաղաց հայկական ինքնության ձեւավորման գործում: Այսօրվա Հայաստանի Հանրապետությունում եկեղեցին անջատ է պետությունից, բայց Սահմանադրությունը խոսում է Հայ Առաքելական Եկեղեցու մասին՝ որպես ազգային եկեղեցու, որը «բացառիկ առաքելություն ունի հայ ժողովրդի հոգեւոր կյանքում»: Միջնադարում, երբ հայկական թագավորությունները կլանված էին կայսրությունների կողմից, հենց Հայ Առաքելական եկեղեցին էր պահպանում լեզուն, գրականությունը եւ ինքնությունը: Այժմ նա շարւնակում է այդ դերը կատարել Սփյուռքում՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից մինչեւ Լիբանան, Ֆրանսիա եւ Ամերիկա։ Սակայն ստեղծված ճգնաժամը սպառնում է պառակտմամբ։ Եթե նիկլորը հասնի կաթողիկոսի փոփոխությանը, ապա Հայաստանի ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները եւ սփյուռքի ծխերը կարող են չճանաչել քաղաքական միջամտությունից հետո նշանակված առաջին քահանայապետին։ Իսկ եթե վարչապետին չհաջողվի հեռացնել Գարեգին Բ-ին, ապա պառակտման մեջ կարող են հայտնվել նրա հավատարիմները։
Այս ամենը կխորացնի առանց այն էլ պառակտված հայ հասարակության բեւեռացումը, գրում է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը: «Արդեն գոյություն ունեցող բաժանումներին՝ (ներկա եւ նախորդ իշխանության կողմնակիցներ), արեւմտամետ եւ ռուսամետ, հայաստանցի եւ ղարաբաղցի հայեր, ժողովրդասեր եւ ժողովրդատյացներ, կավելանան եւս մեկը՝ ավանդական եկեղեցու կողմնակիցներ եւ “փաշինյանական” եկեղեցու հետեւորդներ»։
Գրիգոր Աթանեսյան
Աղբյուրը՝ bbc.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի