|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Եմենի հուսիթները սպառնացել են հարձակվել Կարմիր ծովում գտնվող ամերիկյան նավերի վրա, եթե նրանք շարունակեն մասնակցել Իսրայելի պաշտպանության ուժերի կողմից Իրանի դեմ ուղղված ագրեսիային, ասել է շարժման քաղաքական բյուրոյի անդամ Մոհամմեդ ալ-Բուհեյտին։
«Մեր ռազմական պատասխանը մոտենում է. առաջին փուլը կլինի Կարմիր ծովում գտնվող ամերիկյան ուժերի վրա հարձակվելը։ Մենք կսրենք և կընդլայնենք հակամարտությունը մինչև այս ագրեսիան Իրանի դեմ դադարի», - ասել է նա Al Jazeera-ին։
Նշվում է, որ հութները հետևում են տարածաշրջանում ռազմական ակտիվությանը և պատրաստ են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ իրենց տարածքները պաշտպանելու համար։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները այլևս չի հարձակվի եմենցի ապստամբների վրա, քանի որ հութները հայտնել են ռազմական գործողություններից հրաժարվելու իրենց պատրաստակամությունը։