|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱՄՆ Հայ Դատի հաձնախումբը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին կոչ է արել Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի կայքից:
Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին անհապաղ ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված Հայաստանին օգնության փաթեթից 25 միլիոնը վերաբաշխել, որպես ԱՄՆ-ի կողմից աջակցության ընդլայնված ծրագրի մի մաս, COVID-19 համաճարակի դեմ պայքարում անհրաժեշտ բժշկական միջոցներով, սարքավորումներով և պարագաներով, ինչպես նաև ռիսկային ընտանիքներին օգնելու համար:
ԱՄՆ պետդեպարտամենտին ուղարկված նամակում հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համփարյանը շնորհակալություն է հայտնել վարչակազմի կողմից նախնական 1,1 միլիոն ԱՄՆ դոլարի շտապ օգնության հատկացման համար: Նա նաև հայտնել է ամերիկահայ համայնքի գնահատանքը պետդեպարտամենտին և գործընկեր գործակալություններին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի պետքարտուղարությունը և Միջազգային զարգացման գործակալությունը նախատեսում են Հայաստանին տրամադրել 1.1 միլիոն ԱՄՆ դոլար: Օգնությունը կուղղվի Հայաստանում առողջապահության ոլորտի բարելավմանը, մասնավորապես լաբորատոր համակարգերի զարգացմանը, կորոնավիրուսի դեպքերի բացահայտման հնարավորությունների մեծացմանը, փորձագիտական շրջանակների աջակցությանն ու մի շարք այլ ոլորտներին:
Առավել մանրամասն՝ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կայքում։